2025 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 12: 30-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել շարժական գույքերի աճուրդ-վաճառք:
-Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. Օգտագործված սղարան մեծ (մեկ) հատ և սղարան փոքր (մեկ) հատ։
Մեկնարկային գինը՝ համապատասխանաբար 18.000 ՀՀ դրամ և 12․000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ համապատասխանաբար 9000 ՀՀ դրամ և 6000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ համապատասխանաբար 900 ՀՀ դրամ և 600 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Լոտ 2. Օգտագործված բազմոցը՝ (երկու) հատ։
Մեկնարկային գինը՝ 26.000 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 13.000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1300 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Լոտ 3. Օգտագործված կաթսա ալյումինե (մեկ) հատ, քամիչ ալյումինե (մեկ) հատ, խոհանոցային շերեփ (մեկ) հատ, ծաղկաման կավից (մեկ) հատ, թավա չուգունե (երեք) հատ, կաթսա մեծ ալյումինե (երեք) հատ, կաթսա միջին ալյումինե (երկու) հատ։
Մեկնարկային գինը՝ համապատասխանաբար 500 ՀՀ դրամ, և 300 ՀՀ դրամ, 150 ՀՀ դրամ, 600 ՀՀ դրամ, 1800 ՀՀ դրամ, 6000 ՀՀ դրամ և 1200 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ համապատասխանաբար 250 ՀՀ դրամ, 150 ՀՀ դրամ, 75 ՀՀ դրամ, 300 ՀՀ դրամ, 900 ՀՀ դրամ, 3000 ՀՀ դրամ և 600 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ համապատասխանաբար 25 ՀՀ դրամ, 15 ՀՀ դրամ, 7,5 ՀՀ դրամ, 30 ՀՀ դրամ, 90 ՀՀ դրամ, 300 ՀՀ դրամ և 60 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Լոտ 4. Օգտագործված երկաթյա պահարան/սեյֆ/ (մեկ) հատ և երկաթյա պահարան փոքր (մեկ) հատ։
Մեկնարկային գինը՝ համապատասխանաբար 5000 ՀՀ դրամ և 3000 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ համապատասխանաբար 2500 ՀՀ դրամ և 1500 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ համապատասխանաբար 250 ՀՀ դրամ և 150 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Լոտ 5. Օգտագործված հեռուստացույց (մեկ) հատ անսարք և հեռուստացույց (մեկ) հատ։ Մեկնարկային գինը՝ համապատասխանաբար 4000 ՀՀ դրամ և 5000 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ համապատասխանաբար 2000 ՀՀ դրամ և 2500 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ համապատասխանաբար 200 ՀՀ դրամ և 250 ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորրագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորրագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Գույքի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00:
Թալինի համայնքապետարան