2025թ. հոկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2025թ. երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1) Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 196-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 26-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
2)Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատաելու մասին>> N 23-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3)Թալին համայնքի ուսանողներին ուղեվարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին
4)Թալին համայնքի Լուսակն բնակավայրի բնակչուհի Մարինե Մուրադյանին տան վերանորոգման աշխատանքներում աջակցություն տրամադրելու մասին
5) Թալին համայնքի ավագանու 11 փետրվարի 2025թ-ի «Թալին համայնքի ավագանու 25.12.2024թ.-ի <<Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 05-Ա որոշման թիվ 22 հավելվածում փոփոխություն կատարելու մասին
6)Թալին համ այնքի 2025թ․ տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի մասին
7) Անշարժ գույքի հարկի արտոնություն կիրառելու մասին
8) Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կիրառելու մասին
9) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
10) 02-003-0209-0002 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
11) «Թալին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 11․02․2025թ-ի N 09-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
12) Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող հողամասերը պետական սեփականություն ճանաչելու և համայնքային սեփականության գույքի ցանկից հանելու մասին
13)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
14)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
15)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու և համայնքապետարանի գույքացուցակից դուրս գրելու մասին
16)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
17)Թալին համայնքի ավագանու անդամ Մանվել Ժորժիկի Կրպեյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
18)Թալին համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
Թալինի համայնքապետարան