ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝
•Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ - 1 հաստիքային միավոր։
•Ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ - 0․5 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի որակավորման պահանջն է՝
1․Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գարծունեության ստաժ։
Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի որակավորման պահանջն է`
2․Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
•Դիմում ( Ձև 1)
•Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
•Անձը հաստատող փաստթուղթ
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
•Ինքնակենսագրություն ( Ձև 4)
•Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
•ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2024թ-ի դեկտեմբերի 25-ից 2025թ-ի հունվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի հունվարի 29-ին, ժամը 11։00-ին «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե՝ Արտենի, Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք, շենք 1։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077-92-29-50, էլ․ փոստ՝ mankakanjpitner@mail.ru:
Թալինի համայնքապետարան