Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Հունվար 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Հունվար 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՏԶ-82.1 ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱԿՏՈՐԸ, ՇԱՐՔԱՑԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Հունվար 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ ԲԵՌՆԻՉԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 30 - 2025,Փետրվար 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 25 - 2025,Հունվար 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 24 - 2025,Հունվար 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 23 - 2025,Հունվար 23
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Դեկտեմբեր 23 - 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 20 - 2025,Հունվար 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Հունվար 21
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 5 - 2025,Հունվար 10
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 5 - 2025,Հունվար 17
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 5 - 2025,Հունվար 10
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Դեկտեմբեր 3 - 2025,Հունվար 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Դեկտեմբեր 2 - 31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Նոյեմբեր 26 - Դեկտեմբեր 30
Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ
2024,Նոյեմբեր 6 - Դեկտեմբեր 31
Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ
2024,Օգոստոս 30 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ․ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
2024,Մայիս 30 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ «ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Թալինի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/06/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝

1) բարձրագույն կրթություն․

2)հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․

2)ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն․

3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն․

4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ․

5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն․

6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝

1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ․

2)ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից․

3)ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարված կազմակերպության ղեկավար․

4)65 տարին լրացած քաղաքացիները․

5)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար 26 մարտի 2020 թվականի N 02-Ն հրամանի» 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են։

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Թալինի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝

1)դիմում

2)մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․

3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․

4)ինքնակենսագրություն

5)անձնագիր կամ նույնականացման քարտ

6)բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ

7)արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները

8)տեղեկանք՝ մշտական բնակության վայրից․

9)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Թափուր պաշտոնների հիմնական աշխատավարձը կազմում է՝ 

«Թալինի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ 220․000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը 

Թափուր պաշտոնի գտնվելու վայրն է՝

«Թալինի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ ք․ Թալին Գայի 10

-Մրցույթը անցկացվելու է 2024թ-ի հուլիսի 9-ին ժամը 11-ին Թալինի համայնքային «Մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում (հասցեն՝ ք․ Թալին Շահումյան փող․ 15․ հեռախոս՝ 060-75-77-85, էլեկտրոնային հասցե ՝ talinihamaynqapetaran@list.ru

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10։00-17։00-ն, համայնքապետարանի աշխատակազմում (հասցեն՝ ք․ Թալին Գայի փող․ 1, 3-րդ հարկ, 310 սենյակ)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թ-ի հունիսի 24-ն է։

 

Թալինի համայնքապետարան

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.3ՄԲ)
Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner