2025 թվականի հունվարի 14-ին ժամը 12:30-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, պետական սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար:
Մրցույթի առարկա է հանդիսանում՝
Լոտ 1․ գ․ Թալին համայնքի Աշնակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-011-0133-0003 ծածկագրով, 60 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 10 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1հա-ի համար կազմում է 12000 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 720,000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 36,000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 36,000 ՀՀ դրամ։
Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։ Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։ Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
Թալինի համայնքապետարան