Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անահիտ Ներսիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/09/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/10/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ/ծածկագիր` 3.1-2/

    1.Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>,  <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքների, Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

Առաջատար մասնագետը`

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

3) հետևում է բաժնի պետի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

4) իրականացնում է քաղաքացիների հերթագրում բաժնի պետի մոտ ընդունելության համար. 

5) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

6) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի  առջև  դրված գործառություններից  ու խնդիրներից բխող  իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ  փաստաթղթերի  պահպանության  և  արխիվացման  աշխատանքները

7) կիսամյակը  մեկ բաժնի պետին է ներկայացնում  հաշվետվություն

8) բաժնի պետին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության  դեպքում իր լիազորությունների սահմանում  նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդագրեր և իր սպասարկման ոլորտին վերաբերվող  այլ  փաստաթղթեր

9) անհրաժեշտության  դեպքում  անմիջական ղեկավարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմնի և համայնքի  ներսում գտնվող  կազմակերպությունների կողմից քաղաքաշինությանը  և հողաշինությանը  առնչվող  հարցերի քննարկմանը, հանդես է գալիս  մասնագիտական  առաջարկություններով

10) մասնակցում է մասնագիտական փաստաթղթերի, իրավական ակտերի կազմման, մշակման և տպագրման  աշխատանքներին

11) մասնակցում է բնակտարածքների, հողատեսքերի, օժանդակ  կառույցների, ինչպես նաև գերատեսչական և հասարակական կառույցների, փողոցների և համայնքի տարածքում գտնվող այլ շինությունների քանակի, չափերի արխիվի  պահպանման  աշխատանքներին

12) ըստ անհրաժեշության մասնակցում է բաժնի  գործառույթներից բխող այլ աշխատանքներին

13) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի առաջատար  մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

2.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-4/

3.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ  ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-6/

1.Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>,  <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքների, Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի,աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

Առաջատար մասնագետը`

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

3) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

4)իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

5) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար. 

6) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

7) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

8) իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է համայնքում հարկային բազայի հողօգտագործողների հողերի կադաստրային տվյալների ճշտման աշխատանքներին ու միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ.

9) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքում գյուղատնտեսական նպատակով վարձակալության տրամադրված հողերի պայմանագրերի պահանջների կատարման աշխատանքներին.

10) իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների ամենամյա հաշվառման աշխատանքները և ներկայացնում բաժնի պետին.

11) մասնակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը.

12) մասնակցում է անասնաբուծական ծառայության հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխման կանոնների պահպանման աշխատանքներին.

13) ըստ անհրաժեշության մասնակցում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներին

14) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

 Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

4.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ,ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-13)

1.Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Գովազդի մասին>>, <<Առևտրի և ծառայությունների մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքների, Հարկային օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, <<Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

Առաջատար մասնագետը`

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

3) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.

4) իրականացնում է  իրավաբանական  և ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկի, գույքահարկի, տեղական  տուրքերի  վարձակալական  տարածքների  և  տեղական  տուրքերի  վարձավճարների  մուտքագրման  աշխատանքները համակարգչային  վարումը.

5) իրականացնում է մուտքագրվող ֆինանսական միջոցների գրանցման, բանկային  համակարգում մուծման և բոլոր ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և պահպանման  գործառույթները.

6) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի բյուջե մուտքագրվող սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները.

7) ամիսը մեկ  անգամ ամփոփում և հաշվապահություն է ներկայացնում  գանձված գումարների  մուտքերի  և ելքերի  բոլոր  ֆինանսական  փաստաթղթերը.

8) կիսամյակը  մեկ  բաժնի պետին է ներկայացնում  հաշվետվություն.

9) ըստ անհրաժեշության մասնակցում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներին.

10) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

5.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-17)

1.Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Գովազդի մասին>>, <<Առևտրի և ծառայությունների մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքների, Հարկային օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, <<Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

Առաջատար մասնագետը`

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

3) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

4) իրականացնում է  իրավաբանական  և ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկի, գույքահարկի, տեղական  տուրքերի  վարձակալական  տարածքների  և  տեղական  տուրքերի  վարձավճարների  մուտքագրման  աշխատանքները համակարգչային  վարումը.

5) իրականացնում է մուտքագրվող ֆինանսական միջոցների գրանցման, բանկային  համակարգում մուծման և բոլոր ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և պահպանման  գործառույթները.

6) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի բյուջե մուտքագրվող սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները.

7) ամիսը մեկ  անգամ ամփոփում և հաշվապահություն է ներկայացնում  գանձված գումարների  մուտքերի  և ելքերի  բոլոր  ֆինանսական  փաստաթղթերը.

8) կիսամյակը  մեկ  բաժնի պետին է ներկայացնում  հաշվետվություն.

9)ըստ անհրաժեշության մասնակցում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներին.

10) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

6.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ(ծածկագիր` 3.1-21)

1.Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Սոցիալական աջակցության մասին>>, <<Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին>> ՀՀ օրենքների, Աշխատանքային օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի, Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հետ կապված ՀՀ օրենսդրության, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

      Առաջատար մասնագետը՝

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

3) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

4) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

5) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար. 

6) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

7) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

8) մասնակցում է  համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքներին.

9) սոցիալական աջակցության պետական ծրագրերի հասցեականության մեծացման նպատակով, իր իրավասության սահմաններում, մասնակցում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին հայտնաբերելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու աջակցում է նրանց սոցիալական աջակցության տարածքային մարմին դիմելու հարցում.

10) իր իրավասության սահմաններում մասնակցում է համայնքում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) սոցիալական պայմանների բարելավման, այդ թվում՝ համայնքի կողմից սոցիալական ծառայությունների հնարավոր տեսակների տրամադրման ուղղությամբ կատարվող աշխատանքներին.

11) մասնակցում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանների ուսումնասիրմանը՝ ըստ անհրաժեշտության կատարելով տնային այցելություններ և արդյունքների մասին զեկուցում է անմիջական ղեկավարին.

12) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձին օգնում է բացահայտել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

13) մասնակցում է համայնքում սոցիալական աջակցություն ստացողի անհատական սոցիալական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին.

14)բաժնի պետի հանձնարարությամբմասնակցում է հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, միայնակ թոշակառուների սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ.

15) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների հաշվառման և այդ ընտանիքների աջակցության աշխատանքներին.

16) ըստ անհրաժեշության մասնակցում է բաժնի  գործառույթներից բխող այլ աշխատանքներին

17) բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

18) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

  Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

7.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 31-27)

     1. Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Զինապարտության մասին>>, <<Բնակչության պետական ռեգիստրի մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2018թ․ նոյեմբերի 8-ի <<Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1269-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

Առաջատար մասնագետը`

1) կատարում է աշխատակազմի քարտուղարի և (կամ) քարտուղարության բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին.

3) անհրաժեշտության դեպքում, աշխատակազմի քարտուղարի և (կամ) քարտուղարության բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

4)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

5) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

6) իրականացնում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքները, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին է ներկայացնում առաջարկություն զինապարտների ցուցակների վերաբերյալ, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալներ՝ տարածքային զինվորական կոմիսարիատներ ներկայացնելու համար.

7) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.

8) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարությաքն բաժնի պետին.

9) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

10) իրականացնում է նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.

11) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման աշխատանքները.

12) նախապատրաստում է զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.

13) իրականացնում է զորակոչային և վարժական հավաքների վերաբերյալ ծանուցման աշխատանքները:

14) կատարում է աշխատակազմի քարտուղարի և (կամ) քարտուղարության բաժնի պետի այլ հանձնարարություններ:

Առաջատար մասնագետն ունի oրենքովիրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

8.ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 31-29)

    1.Պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

-առնվազն միջնակարգ կրթություն.

-ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Զինապարտության մասին>>, <<Բնակչության պետական ռեգիստրի մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2018թ․ նոյեմբերի 8-ի <<Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1269-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

-տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է   բացատրվել)  օտար  լեզվի (լեզուների):

Առաջատար մասնագետը`

1) կատարում է աշխատակազմի քարտուղարի և (կամ) քարտուղարության բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

2) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին.

3) անհրաժեշտության դեպքում, աշխատակազմի քարտուղարի և (կամ) քարտուղարության բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

4)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

5) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

6) իրականացնում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքները, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին է ներկայացնում առաջարկություն զինապարտների ցուցակների վերաբերյալ, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալներ՝ տարածքային զինվորական կոմիսարիատներ ներկայացնելու համար.

7) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.

8) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին և (կամ) քարտուղարության բաժնի պետին.

9) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

10) իրականացնում է նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.

11) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման աշխատանքները.

12) նախապատրաստում է զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.

13) իրականացնում է զորակոչային և վարժական հավաքների վերաբերյալ ծանուցման աշխատանքները:

14) կատարում է աշխատակազմի քարտուղարի և (կամ) քարտուղարության բաժնի պետի այլ հանձնարարություններ:

Առաջատար մասնագետն ունի oրենքով,իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ  և  կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.     

ա/ գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում  է  դիմողը,  ձևը  լրացվում  է  փաստաթղթերը  ներկայացնելիս/,

բ/համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

գ/ հայտարարություն այն մասին,  որ ինքը  չի  տառապում  ՀՀ Կառավարության 2019թ.-ի փետրվարի 15-ի  թիվ N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված  հիվանդություններից որևէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում  նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,

դ/«Համայնքային ծառայության մասին » ՀՀ օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու  նպատակով  արական սեռի անձինք  ներկայացնում  են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,       

ե/  երկու լուսանկար  3x4 չափսի,

զ/  անձնագրի պատճենը

Պատճենների  հետ  ներկայացվում  են  փաստաթղթերի  բնօրինակները:

Մրցույթը կանցկացվի 2023թ.-ի հոկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Թալին համայնքի <<Մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի դահլիճում:

Հասցեն` ք. Թալին, Ն. Շահումյան փող. 15, հեռախոս` 060-75-77-85, էլեկտրոնային հասցե` talinihamaynqapetaran@list.ru:     

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10:00-17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Թալինի համայնքապետարանի աշխատակազմում (3-րդ հարկ), ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչությունում    (հեռ. 0232-3-63-78), որտեղ կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023թ.-ի հոկտեմբերի  04-ը,  ժամը  17 :00-ն:                                       

Քաղաքացիները  մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, համար կարող են դիմել Թալինի համայնքապետարան, 3-րդ հարկ, 310 սենյակ` քարտուղարության բաժին, հեռախոս ՝ 060-75-77-85:

Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:

ԹԱԼԻՆԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner