2025 թվականի օգոստոսի 7-ին, ժամը՝ 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք:
-Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. Թալին համայնքի, Ն․ Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-073-0782-0001 ծածկագրով, 0,7877 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը, Թալին համայնքի, Ն․ Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-073-0232-0065 ծածկագրով, 0,5247 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, Թալին համայնքի, Ն․ Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-073-0232-0063 ծածկագրով, 0,49054 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, ընդամենը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք և վարելահող գործառնական նշանակության հողամասեր 1,80294 հա, 1քմ-ի մեկնարկային գինը 36 ՀՀ դրամ, ընդամենը 649,060 ՀՀ դրամ։ Հողամասերն օտարվում են ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 324,530 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 32,453 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասերից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չեն առաջացնում սերվիտուտ:
Լոտ 2. գ․ Ն․ Բազմաբերդ Պարտիզակի խճուղի 1/2 հողամաս հասցեում գտնվող 02-073-0232-0064 ծածկագրով, 7,05936 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 273 ՀՀ դրամ, ընդամենը 19,272,210 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 9,636,105 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 963,610 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 3. գ․ Ն․ Բազմաբերդ Պարտիզակի խճուղի 1/3 հողամաս հասցեում գտնվող 02-073-0232-0062 ծածկագրով, 0,67545 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 273 ՀՀ դրամ, ընդամենը 1,844,000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 922,000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 92,200 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 4. գ․ Պարտիզակ 2-րդ փողոց 1/2 հողամաս հասցեում գտնվող 02-089-0001-0078 ծածկագրով, 0,04 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 500 ՀՀ դրամ, ընդամենը 200,000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 100,000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 10,000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
Թալինի համայնքապետարան