|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2025 թվականի N 61-Ն |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 4-րդ մասի, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Սահմանել, որ Թալին համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում է «Թալինի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն» համայնքային հիմնարկի կողմից, կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան։ 2.Հաստատել Թալին համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման կարգը` համաձայն հավելված N1-ի: 3.Հաստատել Թալին համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված N 2-ի: 4.Հաստատել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Թալին համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման կարգը` համաձայն հավելված N 3-ի։ 5.Հաստատել Թալին համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված N 4-ի: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -18 ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՀԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(74.42 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|