|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 11-Ա |
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Արշակ Հարությունյանի 17․01․2025թ․ դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Թալին քաղաքի Խանջյան 32 հասցեում գործող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների մատուցում իրականացնող անհատ ձեռնարկատեր Արշակ Հարությունյանի նկատմամբ կիրառել տեղական տուրքի դրույքաչափի մասով արտոնություն՝ նվազեցնելով սահմանված դրույքաչափը 70%-ով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |
Կողմ -20 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|