Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Արշակ Հարությունյանի 17․01․2025թ․ դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Թալին քաղաքի Խանջյան 32 հասցեում գործող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների մատուցում իրականացնող անհատ ձեռնարկատեր Արշակ Հարությունյանի նկատմամբ կիրառել տեղական տուրքի դրույքաչափի մասով արտոնություն՝ նվազեցնելով սահմանված դրույքաչափը 70%-ով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |