|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2023 թվականի N 145-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29.09.2023Թ-Ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 108-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․Թալին համայնքի ավագանու 29․09․2023թ-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվով միասնական վարձավճար սահմանելու մասին>> N 108-Ա որոշման առաջին կետում կատարել փոփոխություն՝ շարադրելով նոր խմբագրությամբ՝ <<Համայնքում ընդերքօգտագործման գործունեություն իրականացնող ընկերությունների անշարժ գույքի հարկման նպատակով, հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված մեկ հեկտարի հաշվով կադաստրային արժեքի միասնական վարձավճարը սահմանել համայնքի ղեկավարի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովի (անհրաժեշտության դեպքում ներգրավել իրավասու այլ մարմինների կամ մասնագետների) կողմից արձանագրված փաստացի շահագործվող հողամասի համար տարեկան 400.000 ՀՀ դրամ, իսկ չշահագործվող հողամասի համար տարեկան 45.000 ՀՀ դրամ>>: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|