Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 145-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 145-Ա


Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29.09.2023Թ-Ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 108-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1․Թալին համայնքի ավագանու 29․09․2023թ-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվով միասնական վարձավճար սահմանելու մասին>> N 108-Ա որոշման առաջին կետում կատարել փոփոխություն՝ շարադրելով նոր խմբագրությամբ՝
<<Համայնքում ընդերքօգտագործման գործունեություն իրականացնող ընկերությունների անշարժ գույքի հարկման նպատակով, հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված մեկ հեկտարի հաշվով կադաստրային արժեքի միասնական վարձավճարը սահմանել համայնքի ղեկավարի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովի (անհրաժեշտության դեպքում ներգրավել իրավասու այլ մարմինների կամ մասնագետների) կողմից արձանագրված փաստացի շահագործվող հողամասի համար տարեկան 400.000 ՀՀ դրամ, իսկ չշահագործվող հողամասի համար տարեկան 45.000 ՀՀ դրամ>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner