|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2025 թվականի N 75-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22․08․2024թ-ի N 1329-Ն որոշմամբ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ-ը) վերակազմակերպել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)։ 2․Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն կից հավելվածի։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -21 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(34.08 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|