Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 79-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 79-Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ -ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և 67-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>>-ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և հաստատել մեկնարկային գին համաձայն կից հավելվածի: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց որոշման նախագիծը։ Նախագծի հետ կապված տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Ավագանու անդամներ Մնացական Մնացականյանը, Արմեն Ծառուկյանը և Գեղամ Ղազարյանը նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով, իրենց ընդհանուր խոսքում նշեցին, որ եթե հողամասերը օտարվում են գյուղատնտեսական նպատակով օգտագործելու և արդյունքում համայնքում լինելու է ներդրումներ, ստեղծվելու է աշխատատեղեր, պետք է կանաչ ճանապարհ տալ նման ծրագրերին: Համայնքի ղեկավարն էլ կիսելով ավագանու անդամների դիրքորոշումը, նշեց, որ համայնքապետարանը իր ղեկավարությամբ համակողմանի աջակցություն է ցուցաբերելու նման ծրագրերին:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner