Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 14.01.2010թ. թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով և 02.09.2016թ. թիվ 898-Ն որոշման պահանջներով, նպատակ ունենալով կանոնակարգելու Թալին համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը և վարձակալության տրամադրման վարձավճարների դրույքաչափերը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Համաձայնություն տալ Թալին համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրմանը (արոտավայրերի և խոտհարքների մակերեսները համաձայն հավելված 1-ի):

2.Հաստատել Թալին համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման տրամադրման 1 հա-ի վարձավճարը' համաձայն հավելված 1-ի:

3.Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 2010թ. թիվ 1477 որոշման համաձայն' պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերը կնքվում են պարզ գրավոր ձևով` մինչև 3 տարի ժամկետով:

4.Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու տրամադրումը իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգի խիստ պահպանմամբ:

5.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի  գյուղատնտեսության և  բնապահպանության  բաժնի վրա: 

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(51.23 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner