Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 56-Ա


Զեկ. ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.11.2022Թ. N30-Ա ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԵՎ 26.12.2022թ. N 66-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N30-Ա որոշման 8-րդ և 12-րդ հավելվածները և 26.12.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Մաստարայի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N66-Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
2.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Արագածավանի առողջության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի:
3.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Ներքին Բազմաբերդի ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:
4.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Մաստարայի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 3-ի:
5.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N30-Ա որոշման 8-րդ և 12-րդ հավելվածները և 26.12.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Մաստարայի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N66-Ա որոշման հավելվածը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner