Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և <<Սոցիալական աջակցության մասին>> օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Սահմանել Թալին համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու կարգը և չափորոշիչները՝ նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։ 2․Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 28․11․2022թ-ի «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 46-Ն որոշումը։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |