Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարին հասցեագրված 18․10․2024 թվականի «ՀԷՑ» ՓԲԸ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0118-0014 կադաստրային ծածկագրով 0,0016 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 19536 ՀՀ դրամով, 02-073-0620-0002 կադաստրային ծածկագրով 0,0016 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 3485 ՀՀ դրամով, 02-104-0030-0029 կադաստրային ծածկագրով 0,0016 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1479 ՀՀ դրամով, 02-103-0028-0010 կադաստրային ծածկագրով 0,0016 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1479 ՀՀ դրամով, 02-048-0033-0007 կադաստրային ծածկագրով 0,0016 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1479 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել «ՀԷՑ» ՓԲԸ-ին ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |