Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17․10․2024թ. N 2/փ-413 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0268-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,01515 հա մակերեսով և քաղաքացի Կարեն Պողոսյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0268-0034 կադաստրային ծածկագրով 0,6117 հա մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի: 2․Կարեն Պողոսյանին առաջարկել համայնքային բյուջե վճարել 3,107,742 (երեք միլիոն մեկ հարյուր յոթ հազար յոթ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ ((514,8-6,75) x 6117 = 3,107,742 ՀՀ դրամ), որպես հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճար։ 3․Թալին համայնքի ղեկավարին՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |