Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան Ռաֆայելի Սաֆարյանի՝ Թալին համայնքին բարեգործական նպատակով բրոնզաձույլ արձաններ նվիրելու վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 07-ի գրությունը և Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Ընդունել Թալին համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան Ռաֆայելի Սաֆարյանից Սասունցի Դավթի և Հայկ Նահապետի բրոնզաձույլ արձանները որպես նվիրատվություն՝ Թալին համայնքում տեղադրելու համար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |