|
29.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
28.10.25
ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱԼԻՆՈՒՄ
|
|
Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացիկ գործընթացների շրջանակում, ինչպես նաեւ օրենսդրական փոփոխությունների համատեքստում, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շարունակում է իրականացնել քայլեր՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների, մասնավորապես՝ խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ:Այս նպատակով մեկնարկել են համայնքային իրազեկման հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում: Այս կարևոր նախաձեռնության շրջանակում իրազեկման հանդիպում կազմակերպվեց Թալին համայնքում:Հանդիպմանը մասնակցեցին պոտենցիալ խնամատար ծնողներ, ինչպես նաեւ մանկավարժներ, համայնքային խորհուրդների, ...
Մանրամասն |
|
|
27.10.25
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
|
|
Այդ ողբերգական օրը Հայաստանի Ազգային Ժողովի սրահում իրականացված ոճրագործությունը խլեց մեր պետության հիմնասյուն դարձած ղեկավարների կյանքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:Հոկտեմբերի 27-ը հարված էր Հայաստանի պետականությանը այն ժամանկահատվածում, երբ մեր երկիրը հաղթանակած, ինքնավստահ և տարածաշրջանում ինքնուրույն դերակատարություն ունեցող պետություն էր դառնում։ Այդ օրը չհանգցվեց միայն լուսավոր ուղին շարունակելու մեր կարողությունը, այլև փորձ արվեց խաթարել մեր հայրենիքի ապագայի տեսլականը։26 տարի անց մենք պարտավոր ենք ընկալել այդ ոճիրը ոչ թե որպես ավարտված պատմական փաստ, այլ նշան՝ հիշեցնող, թե որքան վտանգավոր է ազգային միասնականության կորուստը և ինչ ծանր հետևանքներ ...
Մանրամասն |
|
|
27.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուներ։ Խորհրդակցությունը անցավ համայնքին վերաբերող տասնյակ հարցերի քննարկմամբ, տրվեցին առաջիկա աշխատանքային շաբաթը կարգավորող հանձնարարականներ։
|
|
|
25.10.25
ԵՌԱՄՍՅԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
|
Մարզպետի աշխատակազմի և համայնքների աշխատանքի եռամսյա ցուցանիշներն ամփոփվել են մարզխորհրդի նիստում: Մարզխորհրդի նիստին մասնակցել է Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը: Օրակարգային 6 հիմնական հարցերի քննարկմամբ երեկ կայացել է Արագածոտնի մարզի խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Նիկոլայ Բարսեղյանին, շնորհավորել նրան ու մաղթել արդյունավետ աշխատանք։ Հաջորդիվ քննարկվել են օրակարգային հարցերը:
|
|
|
24.10.25
ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՒՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
|
Վիրաբույժ Հարություն Կարապետյանը ստանձնել է Թալինի բժշկական կենտրոնի տնօրենի պատասխանատվությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել բժշկական ծառայությունների որակը և հիվանդների հարմարավետությունը։ Վստահ ենք, որ նրա մասնագիտական փորձն ու պատասխանատու վերաբերմունքը կապահովեն առողջ ու վստահելի միջավայրը մեր համայնքի համար։ Շնորհավորում ենք և հաջողություններ մաղթում նոր պատասխանատու աշխատանքում:
|
|
|
24.10.25
ՈՍԿԵ ԱՇՈՒՆ ԱԿՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Ակունք բնակավայրի մանկապարտեզում փոքրիկ սաները նշեցին «Ոսկե աշուն» գեղեցիկ տոնը։ Մանկապարտեզը զարդարված էր աշնանային գույներով, երեխաները հանդես եկան երգերով, պարերով և արտասանություններով՝ փոխանցելով աշնան ջերմությունն ու հմայքը։ Միջոցառմանը ներկա էին Թալինի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Լուսինե Ավագյանի ղեկավարությամբ։ Նրանք շնորհավորեցին երեխաներին և մանկավարժական անձնակազմին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և ստեղծագործ ոգի։ Այսպիսի միջոցառումները ոչ միայն ուրախություն են պարգևում փոքրիկներին, այլև նպաստում են նրանց գեղագիտական դաստիարակությանը և հայրենի բնության հանդեպ սիրո ձևավորմանը։
|
|
|
23.10.25
ԱՎԱՐՏՎԵՑ ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
|
Թալին համայնքում եզրափակվեց Մկրտիչ Հարությունյանի անվան մինի ֆուտբոլի ներհամայնքային հուշամրցաշարը, որը նվիրված էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանի վառ հիշատակին։Եզրափակիչ խաղերը անցան լարված ու հետաքրքիր մթնոլորտում։ Թիմերը ցուցադրեցին ուժեղ կամք, միասնականություն և գեղեցիկ խաղ։ Եզրափակչի արդյունքները հեևյալն են`Առաջին տեղ — ԹալինԵրկրորդ տեղ — ՄաստարաԵրրորդ տեղ — ԱրագածավանԵզրափակիչ խաղերին ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Նարեկ Ելոյանը, Մկրտիչ Հարությունյանի ընտանիքի անդամները, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |