Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բյուջետայի համակարգի մասին» 34-րդ հոդվածի 2-րդ մասով Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Առաջարկել համայնքի բյուջեի կատարման, համայնքի ստացված վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր տարվա 2-րդ և 4-րդ եռամսյակներից հետո։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |