Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10․06․2025թ-ի թիվ ԴԽ/15․4/19119-2025 գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 24-ի N 06-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)Կանոնադրության 10-րդ կետից հանել «և առանձնացված» «(այսուհետ՝ ստորաբաժանումներ)» բառերը։ 2) Ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 29-րդ կետը։ 3) Կանոնադրության 32-րդ կետից հանել « և ( կամ ) առանձնացված» բառերը։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |