Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն մինչև 2019 թվականը ներառյալ առաջացած, գործավարությամբ ավարտված, համայնքային սեփականություն համարվող (համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների) արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցմանը պետական սեփականության։ 2․Համայնքի ղեկավարին՝ Կազմակերպել համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Թալինի տարածքային ներկայացուցչությանը հանձնելով։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |