Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Կառավարության 10․05․2019թ. N 572-Ն «Հողագրունտի հանույթի կարգը հաստատելու» մասին որոշման դրույթներով, հիմք ընդունելով «Կապավոր» ՍՊԸ կազմակերպության կողմից 29/05/2024թ.-ին ստացած N 066-Ն/24 գրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն «Կապավոր» ՍՊԸ կազմակերպության կողմից 02-073-0229-0016 ծածկագրով հողամասում հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելուն՝ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ Ծրագրի իրականացման շրջանակներում։ 2․Թույլատրել «Կապավոր» ՍՊԸ կազմակերպությանը իրականացնել հողագրունտի հանույթի աշխատանքներ վերոնշյալ կադաստրային կոդով հողամասում մինչև «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ Ծրագրի իրականացման ավարտը, բայց ոչ ավել քան մեկ ու կես տարի ժամկետով։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |