Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 10-ին Մաստարա բնակավայրում նոր սպորտային համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» բարեգործական հիմնադրամի տնօրենի 05․05․2025 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» բարեգործական հիմնադրամին Մաստարա վարչական բնակավայրի տարածքում նոր սպորտային համալիր կառուցելու համար: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |