Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-035-0025-0031 ծածկագրով 0,1318 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-035-0025-0031-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի <<Դաշտադեմի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |