Այսօր: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,

 

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

 1.Հաստատել Թալին համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեն՝

Եկամուտների մասով    1333705.6  (հազ,դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով    59984.3  (հազ,դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ      210.0000 հազար դրամ

Ծախսերի մասով          1346453.3 (հազ,դրամ) /վարչական բյուջե /  

Ծախսերի մասով          546749.3 (հազ,դրամ)    /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ                  12747.7  (հազ,դրամ)                                                                                                                                                                                                           

                                                                          

2.Հաստատել Թալին համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։

7.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։

8.Հաստատել համայնքի բյուջի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։

9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

11.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.92 Կբ) Հավելված տարեկան բյուջե
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողի անունը հնչեցնելուց հետո, «Արդար Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Մ.Մնացականյանը հայտարարեց, որ օրենքով բյուջեի նախագիծը և զարգացման ծրագիրը պետք է զեկուցի համայնքի ղեկավարը, որին համայնքի ղեկավար Տ.Սափեյանը չարձագանքեց և զեկուցման համար ձայնը տվեց նախագծի հեղինակ, աշխատակազմի գլխավոր մասնագետ Արմեն Գրիգորյանին։

Զեկուցողը ներկայացրեց բյուջեի վերաբերյալ որոշման նախագիծը։ Աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հարց տվեց «ՀՅԴ» խմբակցությունից ավագանու անդամ Ս.Մուրադյանը, որին պատասխանեց զեկուցող Ա.Գրիգորյանը, աղբատար մեքենայի գնի ցածր լինելու հետ կապված հարց տվեց «Արդար Հայաստան»  խմբակցությունից ավագանու անդամ Մ.Մնացականյանը, որին պատասխանեց համայնքի ղեկավար Տ.Սափեյանը և ծառայողական մեքենաների թվաքանակի հետ կապված հարց տվեց «Արդար Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Գրիգորյանը, որին պատասխանեց համայնքի ղեկավար Տ.Սափեյանը։ Մտքերի փոխանակումից հետո նախագիծը ներկայացված տեսքով դրվեց քվեարկության։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner