Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Արմինե Պետրոսյանի կողմից լիազորված անձ Արմեն Պետրոսյանի 15.10.2024 թվականի դիմումը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն, Սուրեն Պետրոսյանի հետ 15․04․2004 թվականին կնքված և 07․09․2023 թվականին վերջինիս ժառանգորդ Արմինե Պետրոսյանի հետ շարունակվող, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0499-0832 կադաստրային ծածկագրով 10,10375 հա և 02-016-0499-0831 կադաստրային ծածկագրով 0,7724 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2037թ-ի ապրիլի 15-ը երկարաձգելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |