Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԹԱԼԻՆԻ ԱՏՃ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Արագածավանի անդեզիտաբազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընդերքօգտագործման իրավունքի ծամկետը երկարացնելու մասին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության տնօրենի 14․04․2025 թվականի գրությունը՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Տալ նախնական համաձայնություն «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերությանը Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածավանի անդեզիտաբազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընդերքօգտագործման իրավունքի ծամկետը երկարացնելու նախաձեռնության վերաբերյալ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.73 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner