|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2023 թվականի N 148-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, հիմք ընդունելով <<Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշմամբ հաստատված <<Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները>> վերտառությամբ N 1 և N 2 հավելվածի պահանջները` Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված ներքոհիշյալ հողամասերը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով առաջարկված փոխհատուցման գումարներով ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն կից հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -15 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(24.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|