Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 79 -րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի՝ շրջանակներում Թալին համայնքին նվիրաբերված թվով 27 «Լենովո» ապրանքանիշի պլանշետային համակարգիչները ընդունել որպես Թալին համայնքի սեփականություն և հաշվառել «Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ գույքացուցակում համաձայն կից հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |