Թալին համայնքում մեկնարկել է 2026 թվականի Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գործընթաց, որին կարող են մասնակցել համայնքի 16 տարին լրացած բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։ Մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով համայնքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 16-ի Ν 193-Ա որոշումներով համայնքի 2026թ-ի բյուջեում նախատեսվել է առնվազն 60 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորում: Թալին համայնքի ղեկավարի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ N 2422-Ա որոշմամբ ստեղծվել է Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով և ՄԲ գործընթացի ժամանակացույց: Շնորհիվ այս միջոցառման՝ Թալին համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը: Առաջարկներ կարող եք ներկայացնել այս էլեկտրոնային հարթակում՝ «Ուղարկել առաջարկ» բաժնում։ Սպասում ենք ձեր ծրագրային առաջարկներին։
«Քո գաղափարը կարևոր է. Քո մասնակցությունը՝ որոշիչ»
«Մտածի՛ր, առաջարկի՛ր, քվեարկի՛ր»
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ
Facebook
Location on Google Maps
YouTube