Այսօր: Հինգշաբթի, 7 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 328
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 75-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գետափ և Վերին Սասնաշեն բնակավայրերի դպրոցներ տանող ճանապարհների և տեղական նշանակության Տ-1-41 ավտոճանապարհի ասֆալտապատման, Լուսակն բնակավայրում դպրոց տանող ճանապարհի 600 մետր ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ խթան հանդիսանալով համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման և ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Թալին համայնքի Գետափ և Վերին Սասնաշեն բնակավայրերի դպրոցներ տանող ճանապարհների և տեղական նշանակության Տ-1-41 ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն տրամադրման տեղական տուրքի վճարի մասով սահմանել արտոնություն՝ տուրքի ամբողջ գումարի չափով։

2․ Թալին համայնքի Լուսակն բնակավայրում դպրոց տանող ճանապարհի 600 մետր ասֆալտապատման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն տրամադրման տեղական տուրքի վճարի մասով սահմանել արտոնություն՝ տուրքի ամբողջ գումարի չափով։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner