Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 1 և N 2 հավելվածի պահանջները` Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված ներքոհիշյալ հողամասերը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 3-ի շրջանակներում Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի մուտքերի կառուցման համար ՀՕՏԾ լրացում 1-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով առաջարկված փոխհատուցման գումարներով ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն կից հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |