Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Համաձայնություն տալ Թալին համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին: 2.Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Թալին համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել առնվազն 20 տոկոսի համաներդրումը։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |