Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Արշակ Հարությունյանի 12․01․2026թ․ դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Թալին քաղաքի Խանջյան 32 հասցեում գործող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների մատուցում իրականացնող անհատ ձեռնարկատեր Արշակ Հարությունյանի նկատմամբ տեղական տուրքի մասով կիրառել արտոնություն՝ սահմանված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափը նվազեցնելով սահմանել 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |