Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ <<Արեգ>> կոոպերատիվին 10.12.2021թ-ից վարձակալությամբ տրամադրված ՈՒԱԶ 3163-160-33 մակնիշի 669 LL 70 պետհամարանիշի փոխադրամիջոցի վարձավճարը 10.11.2022թ-ի դրությամբ վճարված չէ, ինչպես նաև համայնքի խոշորացման արդյունքում համայնքապետարանը 33 համայնք սպասարկելու համար խիստ կարիք ունի փոխադրամիջոցների (հատկապես վերոհիշյալ մակնիշի ավտոմեքենայի), Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Ուժը կորցրած ճանաչել Թաթուլ համայնքի ավագանու 09.08.2021թ-ի N 18 որոշումը և լուծարված համարել հիշյալ որոշման հիման վրա 10.12.2021թ-ին կնքված տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը (գրանցամատյանի գրանցման համարը 2402):
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկամնը հաջորդող օրվանից: |