Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝
Թալին համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն N2 հավելվածի:
3.Առաջարկել Թալին համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
4.Սույն որոշման 1-ին կետը և 2-րդ կետը համայնքային ծառայության պաշտոնների մասով ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, իսկ քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոնների և տեխնիկական սպասարկում ու քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմի մասով ընդունմանը հաջորդող օրվանից: