Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 76-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 46-րդ հոդվածի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար ու հաստատել մեկնարկային գին՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |