Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N30-Ա որոշման 8-րդ և 12-րդ հավելվածները և 26.12.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Մաստարայի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N66-Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին: 2.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Արագածավանի առողջության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի: 3.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Ներքին Բազմաբերդի ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի: 4.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Մաստարայի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 3-ի: 5.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N30-Ա որոշման 8-րդ և 12-րդ հավելվածները և 26.12.2022թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Մաստարայի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N66-Ա որոշման հավելվածը: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |