Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Թալին համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների հաշվառման գրանցամատյանների վարման կարգը համաձայն N 1 հավելվածի.

2.Հաստատել 1) Թալին համայնքում տեղական տուրք վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2)Թալին համայնքում տեղական վճար վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3.Սահմանել, որ Թալին համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են փաստաթղթային և էլեկտրոնային եղանակներով:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023թ-ի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner