Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Ալեքսանյանի 16․10․2023 թվականի հողամասերի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Արթուր Ալեքսանյանի սեփականություն հանդիսացող 02-016-0499-0909 կադաստրային ծածկագրով 14,9659 հա մակերեսով հողամասից առանձնացված 0,56 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի, իսկ 0,4337 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել ջրային նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության պետական գրանցում։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |