Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, կետերի պահանջներով, ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Թալին համայնքի Մաստարա բնակավայրի բնակիչ Հայկազ Վաչիկի Կուրղինյանի դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Մաստարա բնակավայրի բնակիչ Հայկազ Վաչիկի Կուրղինյանի նկատմամբ կիրառել սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ համաձայն հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |