Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020թ-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին կետի,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի <<Թալինի համայնքային մշակույթի կենտրոն>> և <<Կաթնաղբյուրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ:
2.Մրցույթի անցկացման օր նշանակել 2023թ-ի հոկտեմբերի 20-ը:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայտարարության տեքստը ըստ հավելվածի: