Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14.05.2001թ. «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 408 որոշումը Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Թալին համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |