Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՊԱՏՎԱԿԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 4-րդ մասի,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Սահմանել, որ Թալին համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում է «Թալինի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն» համայնքային հիմնարկի կողմից, կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան։
2.Հաստատել Թալին համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման կարգը` համաձայն հավելված N1-ի:
3.Հաստատել Թալին համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
4.Հաստատել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Թալին համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման կարգը` համաձայն հավելված N 3-ի։
5.Հաստատել Թալին համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված N 4-ի:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՏՎԱԿԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(85.03 Կբ)
(13.89 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner