Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով, հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 16-Ա որոշումը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |