Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09․09․2024թ. N 2/փ-357 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0074-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,007 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերից, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |