|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2025 թվականի N 75-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22․08․2024թ-ի N 1329-Ն որոշմամբ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ-ը) վերակազմակերպել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)։ 2․Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն կից հավելվածի։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -21 ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՀԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(34.08 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|